«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Մեկ օր անց Փարաքարի սպանության գործը մնում է չբացահայտված

Մեկ օր անց Փարաքարի սպանության գործը մնում է չբացահայտված
25.09.2025 | 15:35

Երեկ հանրությունը ցնցվեց Փարաքար վարչական շրջանի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկեր, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանությամբ:

ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Վաղարշապատի ոստիկանության բաժնում գլխավորեց օպերատիվ-հետախուզական գործողությունները, ըստ էության, ստանձնելով սպանությունների չբացահայտելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը:

Լրատվամիջոցներում արդեն հրապարակվել է դեպքի վայրի տեսախցիկով ֆիքսված սպանության տեսանյութը:

Տեսանյութի ուսումնասիրությունը ենթադրում է հետևյալը.

Հանցագործը գործել է կազմակերպված և նպատակային, ինչը վկայում է նախապես պատրաստված լինելու մասին:

Հարձակումն իրականացվել է հատուկ նշանակության զորքերում կիրառվող մարտավարության հնարքներով, իսկ առաջին առնվազն երեք արձակված փամփուշտները եղել են հետագծային:

Զենքը բռնելու և գործադրելու հմտությունները ցույց են տալիս, որ հանցագործը ժամանակին ծառայել է կամ ծառայում է հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում և հավանաբար մասնակցել է մարտական առաջադրանքների կատարմանը:

Սպանվածին ինքնաձիգով հարվածելը վկայում է հավանական անձնական վրեժի կամ հոգեբանական ավանդույթի առկայության մասին:

Հանցագործի հիմնական թիրախը եղել է Վալոդյա Գրիգորյանը, իսկ նրա ուղեկցող անձինք, ամենայն հավանականությամբ, դարձել են պատահական զոհեր, քանի որ հանցագործը ծրագրել էր սպանությունից անմիջապես հետո լքել հանրապետության տարածքը, կամ կաշկանդված էր վերջնաժամկետից։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

25.09.2025 թ.

Դիտվել է՝ 191

Մեկնաբանություններ